Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Քրդի ապերախտ, անաղուհաց շան պես

Քրդի ապերախտ, անաղուհաց շան պես
01.03.2026 | 14:12

Մեր սահմանին պատերազմ է, իսկ մեր էղած-չեղածներն ընտրարշավ են անում` վարչապետի գլխավորությամբ, Պաշտպանության նախարարի, մյուս նախարարների , Ազգային ժողովի ՔՊ-ական դեպուտատների մասնակցությամբ։ Փոխարեն Ազգային Անվտանգության խորհրդի նիստ անեն ու քննարկեն ներկա իրավիճակում Հանրապետությանը սպառնացող վտանգները։

Ֆեյսբուքի նիկոլամետ զանգվածը ևս իրենց կուռքերից ետ չեն մնում։ Ասում ենք.

֊Սահմանից երկու քայլ էն կողմ պատերազմ է, իշխանությունները բան ու գործ չունե՞ն։

Ասում են.

֊ Ի՞նչ անենք` սգա՞նք...

Խիղճ ունեցողն է սգում, ապերախտ անխիղճը ո՞նց կսգա։ Հեռուստացույցերի առաջ հանգիստ խղճով նստած Ամերիկա ենք բալետ անում։

Ամերիկա, որը իրանական ռազմական բազաները թողած դեռատի աղջիկների գիմնազիան է խոցում։ Հիսուն զոհված աղջիկ երեխայի դիակ, փլատակներց հանել են, ու դեռ հանում են։ Ավելի ուժգին են երկրպագում Ամերիկային, խելապակաս Պրեզիդենտ Թրամփին, այն նույն Թրամփին` ում առաջին պրեզիդենտության օրոք, իր իսկ լուռ համաձայնությամբ Արցախը հայաթափվեց, երկրորդ պրեզիդենտության ժամանակ Գազան գենոցիդի մատնվեց, ուժի զոռով Վենեսուելան իշխանազրկեց ու դեռ սպառնում է՝ Կանադային, Կուբային ու Գրելանդիային։

Մի երկիր, որի համար իր ազգային շահն ամեն ինչ է, ուրիշի կյանքը` ոչինչ։ Եվ հայի կյանքը, որը ուր որ է ոտանակոխ կլինի Զանգեզուրյան միջանցքում։

Աշխարհաքաղաքական գլոբալ տիրույթում հայության մի հատվածի մեջ, կաթոգին, ես կասեի` քաղքենի սեր կա հանդեպ Ամերիկան, որն ավաղ, երբեմն թվում է, թե ավելին է քան հանդեպ իր ազգը։ Այո, մենք մեզ չենք սիրում։ Մենք Ամերիկա ենք սիրում և այդ սերը մեծ է և հզոր, մոտավորապես այնքան, որքան Ամերիկան։

Իսկ մեր քթի տակ զոհվում են մեր պարսիկ եղբայրները, մի երկիր, որի մի եղբայրը հին աշխարհում իր երկրում էր թագավոր, մյուսը` Երվանդունիների Հայաստանում, որն հիմա ավելի քան շահագռգռված է մեր անվտանգությամբ, վերջապես, մի ազգություն, որն աշխարհում գենետիկորեն ամենամոտն է հայությանը...

28.02.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ